Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին, երկու թագավորների երկրները, որոնցից դու վախենում ես, պիտի լքվեն։
ՈՎՍԵԵ 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես ճանաչեցի Եփրեմին, և Իսրայելն ինձնից հեռու չէ, քանի որ Եփրեմն այժմ պոռնկացել է, և Իսրայելը պղծվել է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելն ինձնից ծածկված չէ. որովհետև, ո՛վ Եփրեմ, դու հիմա պոռնկացար. Իսրայելը պղծված է։ |
Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին, երկու թագավորների երկրները, որոնցից դու վախենում ես, պիտի լքվեն։
Բայց Աստված քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի դժբախտ օրեր պիտի բերի, որ չեն եղել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմը բաժանվեց Հուդայից։ Դա լինելու է Ասորեստանի արքայի միջոցով։
Տիրոջ խոսքերի սկիզբը՝ Ովսեեին։ Տերն ասաց Ովսեեին. «Գնա՛, դու քեզ համար պոռնկացող կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը պոռնկանալով հեռանալու է Տիրոջից»։
Եփրեմն ինձ պաշարեց ստությամբ, և Իսրայելի և Հուդայի տունը՝ ամբարշտությամբ. արդ՝ Աստված ճանաչեց նրանց,
Եփրեմը զրկեց իր ոսոխին և ոտնակոխ արեց արդարությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։
Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։
և կործանվեց Եփրեմը. հանդիմանության օրերին Իսրայելի ցեղերի մեջ ցույց տվեցի հավատարմությունը։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։
Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։
քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։
Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։