Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 33:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման, Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների. Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին Մինչև երկրի ծայրերը։ Սրանք են Եփրեմի բյուրավորները Եվ Մանասեի հազարավորները»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 33:17
27 Խաչաձեւ Հղումներ  

Աստվա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, և նա իբրև միեղջերուի զորություն է նրանց համար։


Քո փայլուն մարտե՛րը մղիր, Թագավորի՛ր հանուն ճշմարտության Եվ հեզերի արդարության, Եվ քո աջը ահ կտարածի։


Քենաանայի որդի Սեդեկիան, որը երկաթե եղջյուրներ էր սարքել տվել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցո՛վ ես հարվածելու ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։


Աստված նրան առաջնորդեց Եգիպտոսից, և նա իբրև միեղջերուի զորություն է նրա համար։ Նա պիտի ուտի իր թշնամի ժողովուրդներին, նրանց գիրությունը պիտի հյուծի և իր նետերով նետահար պիտի անի իր թշնամիներին։


Նրա հայրը այդ չկամեցավ, այլ ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ։ Սա նույնպես ժողովուրդ կդառնա և կփառավորվի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կլինի, և նրա սերունդը մեծ ազգ կլինի»։


«Երբ Իսրայելին բժշկեմ, Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները հայտնի կդառնան, քանի որ սուտ գործեցին. գող կմտնի նրա մոտ, և ավազակը կմերկացնի նրա ճանապարհներին։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։


Ես ճանաչեցի Եփրեմին, և Իսրայելն ինձնից հեռու չէ, քանի որ Եփրեմն այժմ պոռնկացել է, և Իսրայելը պղծվել է»։


Նրանց հետ պիտի ճզմվեն մեծամեծները, նաև խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արյամբ, և նրանց հողը նրանց ճարպով պիտի լցվի։


Նրա բարկության մեջ սրտմտություն կա, Իսկ նրա կամքի մեջ՝ կյանք։ Երեկոյան լացը կմարի, առավոտյան ուրախություն կլինի։


Քանանի որդի Սեդեկիան, որ երկաթե եղջյուրներ էր պատրաստել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև բնաջնջես նրանց”»։


Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները։ Թեև նա էր անդրանիկը, սակայն, իր հոր անկողինը պղծելու պատճառով, հայրը՝ Իսրայելը, իր օրհնությունը տվեց իր որդի Հովսեփին։ Ռուբենը ազգահամարի մեջ իբրև անդրանիկ չգրվեց։


Ոփերի որդի Սաղպաադն արու զավակներ չունեցավ, այլ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Եգղա, Մեղքա և Թերսա։


Գաղաադի որդիները՝ Աբիեզերը և Աբիեզերի գունդը, Քեղեգը և Քեղեգի գունդը,


Աննան աղոթքի կանգնեց ու ասաց. «Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ, իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա, լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։


Օրեր ավելացրիր թագավորի տարիներին, Օրեր՝ սերնդեսերունդ։


որ ձեր կողերով և ուսերով հրում էիք, ձեր եղջյուրներով հարվածում ու չարչարում բոլոր տկարներին, քշում էիք նրանց, մինչև որ հոտերս ցիրուցան եղան։


Հովսեփի որդիներն ընդդիմացան Հեսուին և ասացին. «Ինչո՞ւ մեզ մեկ բաժին ժառանգություն և մեկ կալվածք տվեցիր։ Մենք բազմամարդ ենք, և Աստված մեզ օրհնել է»։


անտառը ձերը լինի։ Անտառ է, կմաքրեք այն, մինչև ծայրը այն ձերը կլինի, երբ բնաջնջեք քանանացիներին. թեպետ նրանք ընտիր երիվարներ ունեն և ձեզանից ուժեղ են, բայց դուք կհաղթեք նրանց»։


Թեև Հուդան զորավոր էր իր եղբայրների մեջ և նրանց իշխանը, բայց օրհնությունը Հովսեփին տրվեց։


Մանասեի կես ցեղը բնակվեց երկրում՝ Բասանից մինչև Բաաղերմոն, Սանիր և Հերմոնի լեռը. Լիբանանում նրանք բազմացան։


Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անվանապես նշանակված էին, որ Դավթին թագավոր դարձնեն։


Իսաքարի ցեղից, որոնք ժամանակները հասկանալու իմաստնությունն ունեին և գիտեին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը իշխանության հարցերում, եկան երկու հարյուր հոգի. նաև նրանց բոլոր եղբայրները նրանց հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ