Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 7:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին, երկու թագավորների երկրները, որոնցից դու վախենում ես, պիտի լքվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Բայց նախքան մանկան՝ չարը մերժելն ու բարին ընտրել գիտենալը՝ այն երկիրը, որոնց երկու թագավորներից դու վախենում ես, պիտի լքվի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 7:16
12 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ մինչ մանուկը կսովորի “հայր” կամ “մայր” ասել, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կբերվեն Ասորեստանի թագավորի առաջ»։


Ձեր ծնունդներն ու որդիները, որոնց մասին ասացիք, թե պիտի հափշտակվեն, բոլոր մատաղ մանուկները, որոնք այսօր դեռևս չգիտեն չարն ու բարին, նրանք կմտնեն այնտեղ, և նրանց պիտի տամ այն, նրանք կժառանգեն այն։


Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։


և կործանվեց Եփրեմը. հանդիմանության օրերին Իսրայելի ցեղերի մեջ ցույց տվեցի հավատարմությունը։


արևելքից՝ ասորեստանցիներին և արևմուտքից՝ հույներին, որոնք լիաբերան կերան Իսրայելին։ Այնուամենայնիվ, նրա բարկությունը տեղի չտվեց, տակավին նրա ձեռքը բարձրացած է։


Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։


Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Հակոբի տունը որոգայթի, և Երուսաղեմի բնակիչները ծործորների մեջ են։


Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպես գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։


Ես ճանաչեցի Եփրեմին, և Իսրայելն ինձնից հեռու չէ, քանի որ Եփրեմն այժմ պոռնկացել է, և Իսրայելը պղծվել է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ