Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եփրեմն ինձ պաշարեց ստությամբ, և Իսրայելի և Հուդայի տունը՝ ամբարշտությամբ. արդ՝ Աստված ճանաչեց նրանց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եփրեմն ինձ ստով է պաշարել, իսկ Իսրայելի տունը՝ խաբեությամբ. բայց Հուդան տակավին ճանաչում է Աստծուն և հավատարիմ է Սրբին։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 12:1
20 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։


Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։


Արդ, որթատունկը փարթամանալո՞ւ է։ Չի՛ փարթամանալու. չէ՞ որ խորշակը երբ մոտենա, չորանալու է ամբողջ բույսը՝ իր ոստերով”»։


Քո բոլոր հովիվներին քամիները պիտի հովվեն, և քո բոլոր հոմանիները գերության պիտի գնան, որպեսզի այն ժամանակ ամաչես և անարգվես քո բոլոր սիրելիներից։


«Հոգով հանճարեղն իմաստությամբ պատասխան չի՞ տա արդյոք. մի՞թե կանցկացնի իր որովայնի ցավը,


Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։


Եվ ահա նրանցից հետո ելան յոթ չորուկ ու խորշակահար այլ հասկեր։


Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպես գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։


Եգիպտացիներն ու ասորեստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։


Հողմամրրիկը կփչի նրա թևերի վրա, և կամաչեն իրենց զոհասեղանների համար»։


Եփրեմը նման էր անմիտ աղավնու, որ սիրտ չունի. Եգիպտոս էին կանչվում, բայց գնացին ասորեստանցիների մոտ։


պաշտամունքի բարձունքներ էր կառուցել տվել Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի բնակիչներին Աստծու հանդեպ անհավատարմության մղել ու մոլորեցրել Հուդայի երկրին։


Բայց դո՛ւ, Իսրայե՛լ, տգետ մի՛ եղիր, և դո՛ւ, Հուդա՛, մի՛ մտեք Գաղգաղա, մի՛ ելեք Ովնի տուն և չերդվե՛ք կենդանի Տիրոջով։


«Երբ Իսրայելին բժշկեմ, Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները հայտնի կդառնան, քանի որ սուտ գործեցին. գող կմտնի նրա մոտ, և ավազակը կմերկացնի նրա ճանապարհներին։


Ըստ իմ սաստիկ բարկության չեմ վարվի ու չեմ թողնի Եփրեմին ջնջեն, քանի որ ես Աստված եմ և ոչ մարդ, Սուրբ՝ ձեր մեջ, և քաղաք չեմ մտնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ