ՈՎՍԵԵ 6 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԺողովրդի կեղծ զղջումը 1 Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։ 2 Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ 3 և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։ 4 Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։ 5 Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։ 6 Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն, և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։ 7 Սակայն նրանք նմանվեցին մի մարդու, որը դրժում է ուխտը։ Արդ, արհամարհեց ինձ 8 Գաղաադը, քաղաք, որ սնոտի բաներ է անում և խառնում ջրերը. 9 քո զորությունն ավազակ մարդու զորության պես է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սյուքեմը, որովհետև անօրենություն գործեցին 10 Իսրայելի տան մեջ։ Տեսա արհավիրքները. արդ, պոռնկացավ Եփրեմը, և պղծվեց Իսրայելը։ 11 Հուդան սկսեց այգեկութը, երբ ես դարձրի իմ ժողովրդի գերությունը»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia