Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՈՎՍԵԵ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։

Տես գլուխը



ՈՎՍԵԵ 5:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Որսված եմ իբրև առյուծ, որին պիտի սպանեն։ Ինձ դարձյալ չարաչար ջնջում ես,


Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։


Տե՛ր, Աստվա՛ծ իմ, հույսս քեզ վրա դրեցի, Փրկի՛ր ինձ և ազատի՛ր իմ բոլոր հալածիչներից։


Նրանք հարձակվելու են առյուծների պես, վրա են հասնելու առյուծի կորյունների պես. աղաղակելու են, հարձակվելու են և գազանաբար կոտորելու, և ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց։


Նրանք լքեցին երկիրը, ինչպես առյուծն՝ իր որջը, և նրանց երկիրն անապատ դարձավ ահեղ սրի բարկությունից ու ցասումից, Տիրոջ բարկությունից ու ցասումից»։


ինձ համար դարանակալ արջ և թաքնված առյուծ դարձավ.


Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։


Եվ արդ, նրա պղծությունը հայտնի կդարձնեմ իր հոմանիների առաջ, և ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից։


Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։


Փախչելը կանհետանա վազողից, և ով հզոր լինի, չի հզորանա իր հզորության մեջ, և պատերազմողը չի փրկի իր անձը։


Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։


Քո արջառը կմորթվի քո առջև, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կգողանան քեզանից, և դու այն հետ չես ստանա։ Քո ոչխարը կմատնվի քո թշնամու ձեռքը, և ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։


Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։