Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Քո արջառը կմորթվի քո առջև, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կգողանան քեզանից, և դու այն հետ չես ստանա։ Քո ոչխարը կմատնվի քո թշնամու ձեռքը, և ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:31
8 Խաչաձեւ Հղումներ  

Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. նրա վրա հասնելու է ցասման օրը։


Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու հոգնեցիր,


ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, ավերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում եք, սրով կործանելու են։


Կին կառնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կխլի քեզանից։ Տուն կշինես, բայց ինքդ չես բնակվի նրա մեջ։ Այգի կտնկես, բայց բերքը չես քաղի։


Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կմատնվեն. դու կկոցած աչքերով կնայես նրանց, և քո ձեռքը չի հասնի նրանց։


Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց,


բանակում էին նրանց մոտ և փչացնում հողի բերքը մինչև Գազայի սահմանները։ Իսրայելին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ