Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Տերն իմ հաստատիչն է, Իմ ապավենն ու իմ փրկիչը։ Աստված իմ օգնականն է, Եվ ես հույսս նրա վրա եմ դրել. Իմ ապավենն է, Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։
Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։