Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 5:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Նրանք հարձակվելու են առյուծների պես, վրա են հասնելու առյուծի կորյունների պես. աղաղակելու են, հարձակվելու են և գազանաբար կոտորելու, և ոչ ոք չի լինելու, որ փրկի նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Նրանց մռնչյունը նման է առյուծի մռնչյունի. նրանք մռնչում են կորյունների պես, գոչում, հափշտակում են որսը. կփախցնեն, ու չկա մեկը, որ ազատի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 5:29
20 Խաչաձեւ Հղումներ  

Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա, որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով, այնպես որ նրանք պարտության մատնվեն, նրա բարկության սաստկությունից հալվեն, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան և նրա բլուրների վրա»։


Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։


որ ժողովուրդը կողոպտվեց ու ավարի մատնվեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ նաև բոլոր ապարանքներում, որտեղ և թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք հափշտակության մատնվեցին, և ոչ ոք չկար, որ նրանց փրկեր, ավարառության ենթարկվեցին, և չգտնվեց մեկը, որ ասեր. «Հե՛տ տուր»։


դրանք քեզ համար օգնություն պիտի լինեն։ Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առևտուր արեցիր քո մանկությունից. նրանք բոլորն էլ իրար հետևից մոլորվեցին, և դու փրկություն չունես»։


Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։


Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։


Նրանց բոլոր որդիները պատրաստվեցին իբրև առյուծներ, իբրև առյուծի կորյուններ.


Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։


Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։


Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։


Ցնցում և նկրտում, սրտի սոսկում և ծնկների թուլացում, և ցավ՝ ամեն մեջքի վրա. և բոլորի երեսները մրոտված պտուկի էին նման։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։


Նա փռված պիտի հանգստանա առյուծի պես, և առյուծի կորյունի պես։ Ո՞վ կհամարձակվի զարթնեցնել նրան։ Թող օրհնվեն քեզ օրհնողները, և անիծվեն քեզ անիծողները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ