Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Նրանք լքեցին երկիրը, ինչպես առյուծն՝ իր որջը, և նրանց երկիրն անապատ դարձավ ահեղ սրի բարկությունից ու ցասումից, Տիրոջ բարկությունից ու ցասումից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:38
15 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։


Բազում հովիվներ ապականեցին իմ այգին, եղծեցին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին.


Ցորեն ցանեցիք, սակայն փուշ եք հնձելու, և ձեր հողաբաժիններն օգուտ չեն տալու ձեզ։ Ձեր հպարտությունն ամոթանքի է փոխվելու այն նախատինքից, որ կրելու եք Տիրոջ առաջ։


Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։


Դու էլ նրանց համար կմարգարեանաս իմ այս բոլոր պատգամները և կասես նրանց. “Տերն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տա, իր ձայնը, հրամանի իր խոսքը պիտի արձակի իր տեղից, և նրանք այգեկութ անողների պես երկրի բոլոր բնակիչների համար պատասխան պիտի տան,


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։


Դրա համար էլ անտառի առյուծը կոտորեց նրանց, և գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչև տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառյուծը, և բոլորը, ովքեր այնտեղից դուրս կգան՝ կընկնեն իբրև դիակ, քանզի իրենց ամբարշտությունները բազմացրին և իրենց անհնազանդության մեջ զորացան։


Բաբելոնից վերացրե՛ք հնձի ժամանակ մանգաղն իր ձեռքն առնող սերնդին. հեթանոսի սրի պատճառով յուրաքանչյուրը կվերադառնա դեպի իր ժողովուրդը, ամեն մեկը կփախչի դեպի իր երկիրը»։


Ահա իբրև առյուծ՝ Հորդանան գետի հորձանքներից դուրս պիտի գա դեպի Եթամա վայրը, որպեսզի արագորեն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դեմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի ինձ հակառակ»։


Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։


Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։


Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները սուգ կանեն, և կելնի նրա վախճանը գետի նման և կիջնի եգիպտացիների գետի պես»։


Եվ Տերն ինձ ցույց տվեց չորս հյուսն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ