ՈՎՍԵԵ 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կլինի քահանան այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է. ես վրեժխնդիր կլինեմ նրանից իր ճանապարհների համար և իր խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։ |
Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինը և տիրուհին, գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
Նաև ղևտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորվել էր, մոլորվել-հեռացել ինձնից՝ հետևելով իրենց խորհուրդներին,- նրանք էլ են պատժվելու ըստ իրենց անօրենությունների։
Այն բանի համար, որ իրենք սպասավորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրավության համար էլ Իսրայելի տունը տանջանքների է մատնվել։ Դրա համար ձեռքս բարձրացրի նրանց վրա,- ասում է Տերը՝ Աստված,- և ըստ իրենց անիրավությունների էլ նրանք պատժվելու են։
Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։
խրատելու նրանց. և ազգերը կհավաքվեն նրանց դեմ՝ խրատելու նրանց իրենց երկու անիրավությունների համար։
Սակայն Եփրեմը չար ոգի է. հետևեց խորշակին, հանապազ ունայն և սնոտի բաներ ավելացրեց, ուխտ կնքեց ասորեստանցիների հետ և յուղ էր տանում Եգիպտոս։
Տիրոջ դատաստանը Հուդայի հետ է՝ Հակոբից վրեժխնդիր լինելու համար. ըստ նրա ճանապարհների և ըստ նրա ընթացքի կհատուցի նրան։
Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։
թեպետև զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Արդ, կհիշի նրանց անիրավությունները և վրեժխնդիր կլինի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք Եգիպտոս վերադարձան և պիղծ բաներ կուտեն ասորեստանցիների մեջ։
«Նրանց բոլոր չարիքները Գաղգաղայում են, քանի որ այնտեղ ատեցի նրանց իրենց ընթացքի չարության համար. իմ տնից կվտարեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխաններն ապստամբ են։
Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։