Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 7:2
33 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի,


Բայց դու միայն քո աչքերով կնայես Եվ մեղավորների հատուցումը կտեսնես,


Երդվում է Տերը Հակոբի հպարտության համար, թե՝ «Իսպառ չեն մոռացվի ձեր բոլոր գործերը։


Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։


Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-


Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։


Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։


Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։


խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։


Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։


քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամենը։ Դա է քո չարությունը, ինչպես և դառնությունը, որ հասավ սրտիդ»։


Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի գործերին ուշադրություն չեն դարձնում։


Թող լսեմ քո օրհնության ձայնը Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։


Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։


թեպետև զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Արդ, կհիշի նրանց անիրավությունները և վրեժխնդիր կլինի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք Եգիպտոս վերադարձան և պիղծ բաներ կուտեն ասորեստանցիների մեջ։


Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։


քանզի նա տեսնում է մարդկանց գործերը, որ սրանք են արել. նրանից ոչինչ ծածուկ չի մնում։


Նրանք չխորհեցին մտքում ունենալ այս. արդ, կստանան ապագայում։


Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։


Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կեսը կրակի մեջ այրեցին և նրա կրակի վրա հաց թխեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կեսից կուռք պատրաստեցին և երկրպագում են նրան։


Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար։


«Հուդայի մեղքերը գրված են երկաթե գրչով, ադամանդե գրչածայրով, որոնք փորագրված պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին և նրանց զոհասեղանների եղջյուրներին,


«Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։


Եվ կլինի քահանան այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է. ես վրեժխնդիր կլինեմ նրանից իր ճանապարհների համար և իր խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան։


«Նրանց բոլոր չարիքները Գաղգաղայում են, քանի որ այնտեղ ատեցի նրանց իրենց ընթացքի չարության համար. իմ տնից կվտարեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխաններն ապստամբ են։


Սակայն Եփրեմը չար ոգի է. հետևեց խորշակին, հանապազ ունայն և սնոտի բաներ ավելացրեց, ուխտ կնքեց ասորեստանցիների հետ և յուղ էր տանում Եգիպտոս։


«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։


Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։


Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ