Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 9:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերը Մովսեսին ասաց. «Գնա՛, շտապ իջի՛ր, որովհետև քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, անօրինացավ։


Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։


Դարձե՛ք, ո՛վ Իսրայելի որդիներ, որ գաղտնի ու չար ծրագրեր եք խորհում.


Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։


«Եվ նա երուսաղեմացիներին այնպես է երևալու, կարծես մեկն իրենց առաջ հմայություններ է անում. շաբաթվա ընթացքում նրանց համար յոթ անգամ կրկնելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագավորը, նրանց հիշեցնելու է, որ իրենց անիրավությունները մտաբերեն»։


«Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝


Եվ կլինի քահանան այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է. ես վրեժխնդիր կլինեմ նրանից իր ճանապարհների համար և իր խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան։


Փո՛ղ հնչեցրեք բլուրների վրա, աղաղակե՛ք բարձունքների վրա, ազդարարե՛ք Ովնի տանը, թե հիմարացավ Բենիամինը,


Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։


թեպետև զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Արդ, կհիշի նրանց անիրավությունները և վրեժխնդիր կլինի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք Եգիպտոս վերադարձան և պիղծ բաներ կուտեն ասորեստանցիների մեջ։


Եփրեմն Աստծու հետ տեսուչ է, մարգարեն՝ գայթակղության թակարդ նրա բոլոր ճանապարհներին. մոլորություն տնկեցին Աստծու տան մեջ։


Ասացի. «Վախեցե՛ք ինձանից և ընդունե՛ք խրատը և ըստ ամենայնի չեք մեռնի նրա երեսից, ինչքան էլ որ վրեժ լուծեմ նրանից։ Պատրաստվի՛ր, վա՛ղ արթնացիր առավոտյան. պակասեցին նրա բոլոր ողկույզները։


Տերը նրան ասաց. «Ճանապարհը չշեղենք դեպի օտարազգիների քաղաքը, որտեղ Իսրայելի որդիներ չկան, այլ անցնենք մինչև Գաբաա»։


Եվ ահա երեկոյան հանդից իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր և պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի որդիներ էին։


Երբ նրանց սրտերը զվարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրեն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը և խոսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ կենակցենք»։


Բենիամինի մարդկանց նրանք ջարդեցին և հետապնդեցին Նուից մինչև Գաբաայի դիմացը՝ արևելյան կողմից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ