Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տանը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 1:4
32 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Նրա անունը դի՛ր “Ոչ իմ ժողովուրդ” [𝕸 Լո-Ամմի], քանի որ դուք իմ ժողովուրդը չեք, ես էլ ձեր ոչ մի բանը չեմ»։


Կրկին հղիացավ և դուստր ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր “Ողորմություն չգտած” [𝕸 Լո-Ռուխամա], որովհետև այլևս չեմ ողորմի Իսրայելի տանը, այլ կընդդիմանամ նրանց հակառակությամբ։


Քրոջդ ճանապարհով ընթացար, նրա բաժակն էլ ձեռքդ եմ տալու”։


Նրանք մեջտեղ հանեցին սրա խայտառակությունը, նրա տղաներին ու աղջիկներին վերցրին, սրան էլ սրով սպանեցին։ Եվ կատարվեց կանանց խոսքը. նրանից վրեժ լուծեցին իր դուստրերի միջոցով։


Ահա թե ինչու Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այդ հովիվների մասին, որոնք հովվում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրեժ եմ լուծելու ձեզնից՝ ձեր չար ընթացքի համեմատ»,- ասում է Տերը։


Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։


Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։


Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.


Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։


Նա մտավ Սամարիա և այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչև որ նրանց բնաջնջեց, ինչպես Տերն ասել էր Եղիային։


Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։


Նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։


Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։


Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։


Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։


Աստված կմերժի նրանց, քանի որ չլսեցին իրեն և թափառական կլինեն ազգերի մեջ։


Քեզ կնշանեմ ինձ հետ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը»։


Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։


Հուդայի արքա Ազարիայի թագավորության երեսունյոթերորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Հերոբովամի որդի Զաքարիան։ Նա վեց ամիս թագավորեց Սամարիայում։


Իսկ երբ հաջորդ օրը Պասքորը Երեմիային հանեց բանտից, Երեմիան նրան ասաց. «Տերը քո անունը դրեց ոչ թե Պասքոր, այլ Թափառական գերի։


Նրանց սահմանները եղան Հեզրայելը, Աքասեղովթը, Սունամը,


Աքաաբը Սամարիայում յոթանասուն որդի ուներ։ Հեուն նամակ գրեց և ուղարկեց Սամարիա նրա իշխաններին, ծերերին և Աքաաբի որդիների դաստիարակներին։ Այդտեղ ասված էր.


Ես մերձեցա իմ մարգարե կնոջը, նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Արագ-արագ կողոպտի՛ր և շուտ-շուտ ավա՛ր առ”,


Ահա Տիրոջ աչքերը մեղավորներիդ թագավորության դեմ են. «Կվերացնեմ դա երկրի երեսից, սակայն իսպառ չեմ ջնջի Հակոբի տունը»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ