Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 11:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 11:31
15 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։


Չարիքները հալածում են մեղավորներին, իսկ բարիքները պիտի հասնեն արդարներին։


Ճանապարհին նրան հանդիպեց մի առյուծ, որը հոշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առյուծը՝ դիակի մոտ։


Տերն ինձ հատուցեց ըստ իմ արդարության, Տերն ըստ իմ ձեռքերի մաքրության պիտի հատուցի ինձ։


Տերն ինձ թող հատուցի ըստ իմ արդարության ու Տիրոջ աչքի առաջ ըստ իմ ձեռքերի մաքրության։


Ով խրատ է սիրում, նաև իմաստություն է սիրում. և ով ատում է հանդիմանությունը, անմիտ է։


Բոլոր անմիտների մարմինները պիտի ալեկոծվեն, որ խորտակվեն նրանց հիմարությունները։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։


Նաև ղևտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորվել էր, մոլորվել-հեռացել ինձնից՝ հետևելով իրենց խորհուրդներին,- նրանք էլ են պատժվելու ըստ իրենց անօրենությունների։


Եվ կլինի քահանան այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է. ես վրեժխնդիր կլինեմ նրանից իր ճանապարհների համար և իր խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ