Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
ՆԵԵՄԻԱ 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի ցածր տեղերում, պարսպի հետևում թաքստոցում մարդիկ կարգեցի՝ իրենց զենքերով, գեղարդներով ու աղեղներով հանդերձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։ |
Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։
Դրանից հետո ամովնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաև մինեցիներից ոմանք եկան Հովսափատի դեմ պատերազմելու։
Թող հայտնի լինի թագավորիդ, որ մենք, գնալով Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ քաղաքը, տեսանք, որ ընտիր քարերով շինում էին Տիրոջ՝ մեծ Աստծու տաճարը, փայտե գերաններ էին դնում պատերի մեջ, և նրանց ձեռքում գործը հաջողությամբ առաջ էր գնում։
Երբ Սանաբաղատ իշխանն ու Ամովնի ծառա Տուբիան լսեցին, որ Իսրայելի բարությանը և պետքերին հետամուտ մարդ է եկել, նեղվեցին։
Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։
Բայց երբ Սանաբաղատը, Տուբիան, արաբացիներն ու ամովնացիները լսեցին, թե Երուսաղեմի պարսպի շինությունը լավ ընթացքի մեջ է, և զանազան վայրերում արդեն գործը տեսանելի է դառնում, չարությամբ ընդունեցին այդ։
Այնպես եղավ, որ մեզ մոտ եկան տարբեր վայրերում բնակվող հրեաներ և ասացին, որ թշնամիները բոլոր տեղերից հանկարծակի գալիս են մեզ վրա։
Ապա ելնելով՝ այդ մարդկանց, որ կազմ ու պատրաստ էին, նրանց զորագլուխներին և տարբեր վայրերի պահապաններին ասացի. «Մի՛ երկնչեք նրանցից, հիշե՛ք մեր մեծ և ահազդու Աստծուն և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր կանանց ու որդիների, ձեր դուստրերի և տների համար»։
Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեզ շրջապատող բոլոր հեթանոսները վախեցան, և նրանց վրա մեծ ահ ու երկյուղ ընկավ. հասկացան, որ մեր գործի հաջողությունն Աստծուց էր։
նրա ամբողջ խառնակված զորքին, նաև կղզու բոլոր թագավորներին և այլազգիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին,
Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։
Այսպես է ասում Տերը. «Ամովնի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ հերձում էին գաղաադացիների հղիներին, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները։
Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։
Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։
Վիշապը զայրացավ կնոջ դեմ ու գնաց պատերազմելու ընդդեմ նրա մյուս զավակների, որոնք պահում էին Աստծու պատվիրանները և վկայում էին Հիսուսին։
Նաաս Ամովնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանեք ձեր աջ աչքը։ Եվ ես դրանով ամբողջ Իսրայելի վրա նախատինք դրած կլինեմ»։