Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 նրա ամբողջ խառնակված զորքին, նաև կղզու բոլոր թագավորներին և այլազգիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 և բոլոր խառնածինների ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:20
19 Խաչաձեւ Հղումներ  

Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։


Պարսիկները, կրետացիները, լիդացիներն ու լիբիացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաև նրանք, որ այնտեղ են իմ ուխտի որդիներից, սրով են կոտորվելու”։ Ամենակալ Տերն այսպես է ասում.


Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ եդովմացիների դուստր, որ բնակվում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կհասնի այս բաժակը. վեր կկենաս ու կխմես, կխմես ու նորից կվերադարձնես։


Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։


Այն տարի, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկվելով, եկավ Ազովտոս, պատերազմ մղեց Ազովտոսի դեմ և գրավեց այն,


նաև արաբացիների բոլոր թագավորներին և անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագավորներին.


Նրանց հետ ճանապարհ ընկավ մի խառն բազմություն, իրենց հետ նաև մեծ քանակությամբ արջառ, ոչխար ու անասուն։


Սեմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ Արամի որդիները՝ Հուս, Եմովլ, Գաթեր և Մոսոք։


Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկե հետույքներից մեկը Ազովտի համար էր, մեկը՝ Գազայի, մեկը՝ Ասկաղոնի, մեկը՝ Գեթի, մեկն էլ՝ Ակկարոնի համար.


Ովքին՝ նրա անդրանիկին, Բավին՝ նրա եղբորը, Կամուելին՝ ասորիների նախահորը,


Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը։


Հուդան չժառանգեց Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազովտոսն ու նրա անդաստանները։


Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ