Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Բայց երբ Սանաբաղատը, Տուբիան, արաբացիներն ու ամովնացիները լսեցին, թե Երուսաղեմի պարսպի շինությունը լավ ընթացքի մեջ է, և զանազան վայրերում արդեն գործը տեսանելի է դառնում, չարությամբ ընդունեցին այդ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 4:1
13 Խաչաձեւ Հղումներ  

ուրիշներն էլ ենթարկվեցին տանջանքների և գանահարությունների, կապանքների և բանտերի.


Երբ Սանաբաղատ իշխանն ու Ամովնի ծառա Տուբիան լսեցին, որ Իսրայելի բարությանը և պետքերին հետամուտ մարդ է եկել, նեղվեցին։


Քահանայապետը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցվեցին՝ առաքյալների դեմ ելնելով,


Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։


Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։


Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։


Պարսպի շինությունն ավարտվեց Իլուլ ամսի քսանհինգին, հիսուներկու օրվա ընթացքում։


Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեզ շրջապատող բոլոր հեթանոսները վախեցան, և նրանց վրա մեծ ահ ու երկյուղ ընկավ. հասկացան, որ մեր գործի հաջողությունն Աստծուց էր։


Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։


Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդեացիների մոտ փախած հրեաների նկատմամբ. գուցե ինձ մատնեն նրանց ձեռքը, և նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ