Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ Ազովտոսից պիտի բնաջնջեմ բնակչին, իշխանական ցուպ բռնողին՝ Ասկալոնից և իմ ձեռքը Ակկարոնի վրա պիտի դարձնեմ, և փղշտացիների մնացորդը պիտի կորչի»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 1:8
17 Խաչաձեւ Հղումներ  

ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես ձեռքս պարզելու եմ այդ այլազգիների դեմ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստյան եմ մատնելու մնացած ծովեզերաբնակներին


Այլազգիներ կբնակվեն Ազովտոսում, և կկործանեմ այլազգիների հպարտությունը։


Այն տարի, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկվելով, եկավ Ազովտոս, պատերազմ մղեց Ազովտոսի դեմ և գրավեց այն,


Նա ելավ ու պատերազմեց այլազգիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբիսի պարիսպը, Ազովտի պարիսպը և Ազովտում ու այլազգիների այլ տարածքներում քաղաքներ կառուցեց։


«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։


Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։


Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրա, մաքրելու համար քեզ պիտի այրեմ քուրայում, կորստյան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրեններին, բոլոր ամբարտավաններին պիտի խոնարհեցնեմ։


Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։


«Կրակ կուղարկեմ Գազայի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը։


Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը՝ բոց, և Եսավի տունը՝ եղեգ. կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տան համար կրակաբեր չի մնա, քանի որ Տերը խոսեց։


Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։


Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկե հետույքներից մեկը Ազովտի համար էր, մեկը՝ Գազայի, մեկը՝ Ասկաղոնի, մեկը՝ Գեթի, մեկն էլ՝ Ակկարոնի համար.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ