Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Թող հայտնի լինի թագավորիդ, որ մենք, գնալով Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ քաղաքը, տեսանք, որ ընտիր քարերով շինում էին Տիրոջ՝ մեծ Աստծու տաճարը, փայտե գերաններ էին դնում պատերի մեջ, և նրանց ձեռքում գործը հաջողությամբ առաջ էր գնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 «Դարեհ թագավորին՝ շատ խաղաղություն. թագավորիդ թող հայտնի լինի, որ գնացինք Հրեաստանի գավառը՝ մեծ Աստծու տունը. այն կառուցում են մեծ քարերով և փայտ են դնում պատերում, և այս գործն արագությամբ է ընթանում և նրանց ձեռքին հաջողվում է։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 5:8
20 Խաչաձեւ Հղումներ  

Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, Որովհետև նրանք չեն կարող փրկել։


Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղևտացիները, նաթանացիները և Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակվեցին Երուսաղեմում։


«Սրանք են Իսրայելի այն որդիների անունները, որոնք վերադարձան բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագավորի տարած գերությունից և եկան Երուսաղեմ ու Հուդայի երկիր՝ յուրաքանչյուրն իր քաղաքը։


Այն ամենը, ինչ հրամայեցի Տիրոջ՝ երկնքի և երկրի Աստծու տան վերաբերյալ, թող կատարվի. ոչ ոք թող չփորձի դեմ կանգնել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տանը, որպեսզի Տիրոջ՝ Աստծու բարկությունը իմ և իմ որդու թագավորության վրա չգա։


Եվ թող անուշահոտ պատարագ մատուցեն Տիրոջը՝ երկնքի Աստծուն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։


Իսրայելի որդիները՝ ըստ յուրաքանչյուր վայրի, որ վերադարձան Բաբելոնի գերությունից, ուր նրանց գերեվարել էր բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագավորը, և որոնց Կյուրոսը Բաբելոնից արձակեց դեպի Երուսաղեմ և Հուդայի երկիր՝ յուրաքանչյուրին իր քաղաքը, սրանք են.


Նրանց աստվածները մեր Աստծու նման չեն, իսկ մեր թշնամիներն անխոհեմ են։


որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։


ամենայն խաղաղություն են մաղթում Դարեհ թագավորիդ։


Այն ժամանակ հարցրինք նրանց ծերերին և ասացինք. “Ո՞վ հրամայեց ձեզ շինել այս տունը, և կամ ո՞ւմ թույլտվությամբ եք կատարում այդ”։


կառուցվի երեք շարք ամուր քարերով և մի շարք փայտով. այսպես շինվի ու ծածկվի ողջ տաճարը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ