Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Երբ Սանաբաղատ իշխանն ու Ամովնի ծառա Տուբիան լսեցին, որ Իսրայելի բարությանը և պետքերին հետամուտ մարդ է եկել, նեղվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ երբ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան լսեցին, խիստ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարօրությունը հոգալու։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:10
26 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրերին Մովսեսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մեջ այսպես էր գրված. «Թող ամովնացին և մովաբացին հավիտյան չմտնեն Աստծու ժողովարան,


Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։


Սրանից առաջ Եղիասիբ քահանան էր նշանակված մեր Աստծու տան գանձատան վրա։ Նա Տուբիային տեղ տվեց


Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։


Ուստի ցածր տեղերում, պարսպի հետևում թաքստոցում մարդիկ կարգեցի՝ իրենց զենքերով, գեղարդներով ու աղեղներով հանդերձ։


Երբ Սանաբաղատը, Տուբիան և Գեսամ Արաբացին և մեր թշնամիներից շատ ուրիշները լսեցին, որ պարիսպը շինեցի, ահ ու դողի մեջ ընկան. մինչ այդ դռները դեռ չէին կանգնեցվել։


Երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեզ շրջապատող բոլոր հեթանոսները վախեցան, և նրանց վրա մեծ ահ ու երկյուղ ընկավ. հասկացան, որ մեր գործի հաջողությունն Աստծուց էր։


Ցասումն անողորմ է, բարկությունը՝ սաստիկ, իսկ նախանձը պակաս չէ ոչ մեկից։


Ծառան, որ թագավոր է դառնում, անմիտը, որ կշտանում է հացով,


Տեսա ձի հեծած ծառաների ու ծառաների նման երկրի վրա քայլող իշխանների։


Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։


Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։


Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։


քանզի Աղովթը ողբով լցվեց, և լացով են բարձրանում Որովնայիմի ճանապարհով։ Տագնապ ու կոտորածի բոթ լսեցի.


զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին և Հիսուսի օրինակով մեռելների հարության մասին էին պատմում։


Երբ տաճարի պահակախմբի ղեկավարն ու քահանայապետներն այս խոսքերը լսեցին, շփոթվեցին, թե արդյոք այդ ի՛նչ պետք է եղած լիներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ