Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:19
22 Խաչաձեւ Հղումներ  

Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։


Երբ Սանաբաղատ իշխանն ու Ամովնի ծառա Տուբիան լսեցին, որ Իսրայելի բարությանը և պետքերին հետամուտ մարդ է եկել, նեղվեցին։


Բայց երբ Սանաբաղատը, Տուբիան, արաբացիներն ու ամովնացիները լսեցին, թե Երուսաղեմի պարսպի շինությունը լավ ընթացքի մեջ է, և զանազան վայրերում արդեն գործը տեսանելի է դառնում, չարությամբ ընդունեցին այդ։


որի մեջ այս էր գրված. «Բոլոր հեթանոսների մեջ լուր է տարածվել, թե դու և բոլոր հրեաները ցանկանում եք ապստամբել թագավորի դեմ. դրա համար ես դու շինում այդ պարիսպը և ամրացնում դրա աշտարակները, որովհետև ցանկանում ես դու թագավորել։


Այսպես բոլորը մեզ վախեցնում էին՝ մտածելով, թե մեր ձեռքերը կթուլանան, և մեր գործը չի ավարտվի։ Բայց, արդ, ես զորացրի իմ ձեռքերը, մինչև որ գործը գլուխ գա։


«Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ հետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մեկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հավասար չէի համարի շներին իմ հովվական։


Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։ Մեր անձերն անցան հեղեղներով,


Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։


Ուխտն է, որ կնքեց Հովսեփի հետ, Երբ նա դուրս էր ելնում եգիպտացիների երկրից. Լսեց մի լեզու, որը չգիտեր։


Նրանց թիկունքներն ազատեց իր բեռներից Եվ նրանց ձեռքերը՝ հարդի ծառայությունից։


մի՞թե խորհրդով կամ բերանի խոսքերով պատերազմ կշահվի. իսկ հիմա ո՞ւմ վրա ես հույս դրել, որ չես հնազանդվում ինձ։


որովհետև իմ խոսքերի դառնությամբ ծաղր ու արհամարհանք վաստակեցի։ Իմ թշվառության պատճառով ես բողոք եմ բարձրացնելու, քանզի Տիրոջ խոսքը նախատինք և հանապազօրյա ծաղրուծանակ բերեց ինձ։


Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։


ասաց նրանց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծիծաղում էին նրա ասածների վրա։


Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։


Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։


Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։


Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։


ուրիշներն էլ ենթարկվեցին տանջանքների և գանահարությունների, կապանքների և բանտերի.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ