Մատթեոս 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրեմն այսպե՛ս աղոթեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. "Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը. |
ապա նրան և՛ս լսիր երկնքում՝ քո բնակության տեղում, և ըստ ամենայնի կատարի՛ր քեզնից այդ օտարականի խնդրածը, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկյուղ կրեն քեզնից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և իմանան, որ քո անվամբ է կոչվել իմ կառուցած այս տունը։
որպեսզի ասեն, թե Տերը՝ Ամենակալ Տերն է Իսրայելի Աստվածը, և թող քո ծառա Դավթի տունը կանգուն մնա քո առջև։
ու աղոթեց. «Ո՜վ Տեր, մեր հայրերի՛ Աստված, չէ՞ որ դու ես Աստված երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում է իշխանության ուժը, և ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։
Ղևտացիներ Հեսուն և Կադմիելն ասացին. «Եղբայրնե՛ր, հավիտյանս հավիտենից օրհնեցե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և թող օրհնյալ լինի Տիրոջ փառքը, ավելի բարձր, քան ամեն մի օրհնություն և գոհություն»։ Եզրասն սկսեց օրհնել Տիրոջը՝ Աստծուն,
Սփռեց և տվեց աղքատներին. Նրա արդարությունը կմնա դարեդար, Եվ նրա եղջյուրը կբարձրանա փառքով։
Բայց իրենց նենգության համար տարագիր կանես նրանց, Կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ։
Բայց արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպեսզի աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միակ Աստվածը»։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտեր մեզ, Իսրայելը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տե՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը։
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։
Եվ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծվեց այդ ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ այդ ազգերը կիմանան, որ ես եմ Տերը,- ասում է Ամենակալ Տերը,- երբ սրբագործվեմ ձեր մեջ, դրանց աչքի առաջ։
Այսպես եմ ես ցույց տալու իմ մեծությունը, սրբանալու եմ, փառավորվելու ու ճանաչվելու ազգերի առաջ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։
Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։
Հիսուսը նորից՝ երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»։
Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։
Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։
Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։
Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
Պողոսը՝ առաքյալ ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով և Հայր Աստծու, որ հարություն տվեց նրան մեռելներից,
Քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։
որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։
Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։
«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։
Նրանք բարձր ձայնով ասում էին. «Արժանի է այդ մորթված Գառն ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն»։