Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 ու աղոթեց. «Ո՜վ Տեր, մեր հայրերի՛ Աստված, չէ՞ որ դու ես Աստված երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում է իշխանության ուժը, և ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 և ասաց. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:6
31 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, իմացի՛ր այսօր և մտածի՛ր, որ Տերը՝ քո Աստվածը, նա է Աստվածը վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և նրանից բացի այլ աստված չկա։


Սաստիկ հողմով պիտի փշրի Թարսիս գնալու ընդունակ նավերը։


Եվ եթե Աստված միևնույն պարգևը հավասարապես տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Ուրեմն այսպե՛ս աղոթեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը,


Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։


Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։


և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, չկա քեզ նման Աստված վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. դու պահում ես ուխտը և ողորմածություն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջևից։


Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, և մեզնից ոչ մեկի մեջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետև Տերը՝ ձեր Աստվածը, Աստված է երկնքում՝ վերևում, և երկրի վրա՝ ներքևում։


Թող սրի մատնվեն Եվ աղվեսների բաժին դառնան։


Մեծ է Տերը և հույժ օրհնյալ մեր Աստծու քաղաքում, Իր սուրբ լեռան վրա։


Ո՜վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի՛ Աստված, հավիտյան պահի՛ր այս քո ժողովրդի սրտում ու մտքում և նրանց սրտերը դեպի քե՛զ ուղղիր։


Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։


Սակայն պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեզ մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակվում»։


Հովսափատը Երուսաղեմում՝ Տիրոջ տանը, դրա նոր գավթի դիմաց կանգնեց Հուդայի ժողովականների մեջ


Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես հզորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանի որ Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը»։


Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության


Արդարև, այն, ինչ սուրբ Աստված խորհեց, ո՞վ կարող է խափանել, և ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։


լսի՛ր քո բնակության վայրում՝ երկնքում, ու ների՛ր նրան,


և քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։


ասաց. «Տե՛ր, Իսրայելի՛ Աստված, չկա քեզ նման աստված երկնքում ու երկրի վրա. դու պահում ես ուխտն ու ողորմածությունը բոլոր նրանց հանդեպ, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջևից։


Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։


Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ