Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 111 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Ալելուիա

1 Ալելուիա Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։

2 Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, Եվ ուղղամիտ ազգը կօրհնվի։

3 Փառք և հարստություն կան նրա տան մեջ. Նրա արդարությունը կմնա դարեդար։

4 Ուղղամիտներին լույս ծագեց խավարի մեջ. Ողորմած, գթած և արդար է Տերը։

5 Բարի մարդը ողորմում և փոխ է տալիս, Իր գործերը վարում ուղղամտությամբ.

6 Նա հավիտյան չի սասանվի։ Արդարի հիշատակը հավետ կմնա,

7 Չարի համբավից նա չի վախենա։ Նրա սիրտը պատրաստ է Աստծուն հուսալու.

8 Նրա սիրտը հաստատուն է, և չի սոսկա, Մինչև աչքով չտեսնի իր թշնամիներին։

9 Սփռեց և տվեց աղքատներին. Նրա արդարությունը կմնա դարեդար, Եվ նրա եղջյուրը կբարձրանա փառքով։

10 Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ