Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 23:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ "Հայր" մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 23:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։


Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։


«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։


Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։


Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով՝ Ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։


Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։


«Եղբայրնե՛ր և հայրե՛ր, այժմ լսե՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։


Եղիսեեն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայելի կառքը և նրա հեծյալը»։ Եվ այլևս չտեսավ նրան։ Եղիսեեն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կես արեց։


որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։


Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։


Երբ Իսրայելի արքան տեսավ նրանց, ասաց Եղիսեեին. «Սպանե՞մ սրանց, հա՛յր իմ»։


Ոչ էլ ուսուցիչներ կոչվեք, որովհետև Քրիստոսն է ձեր ուսուցիչը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ