3 Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։
3 Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։
Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,
Ժամանակի համար ստեղծեցիր լուսինը, Արևն իմացավ ժամն իր մտնելու։
Սակայն պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեզ մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակվում»։
Բայց երկնքում բնակվողը ծիծաղելու է նրանց վրա, Տերն արհամարհելու է նրանց։
Ուրեմն այսպե՛ս աղոթեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը,
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-
Քանզի մեծ է Տերը, հույժ օրհնյալ և բոլոր աստվածներից ավելի ահավոր,
Հոգնեցի ես աղաղակելուց, և կոկորդս իսպառ չորացավ։ Աչքերս նվաղեցին իմ Աստծուն հուսալուց։
Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։