Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։
ՂԵՎՏԱԿԱՆ 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան առե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի մոտ, որովհետև դա ամենասուրբ է։ |
Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։
կվերցնես յուղով հունցված բաղարջ հացեր և բաղարջ կարկանդակներ ու յուղով օծված բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը յուղով հունցված նաշիհով կպատրաստես։
Թող ուտեն այն բաները, որոնցով նրանք սրբագործվել են և մաքրել իրենց ձեռքերը։ Այլ ոք թող դրանցից չուտի, որովհետև դրանք սուրբ ուտելիքներ են։
Ահարոնն իրեն կին առավ Ամինադաբի դուստր՝ Նաասովնի քույր Եղիսաբեթին, որը նրան ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։
Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թե հանցանքի, ու Իսրայելի բոլոր նվերները նրանցն են լինելու։
Կերե՛ք այն սուրբ վայրում, թող օրենք լինի քեզ համար և օրենք քո որդիների համար՝ Տիրոջը մատուցված զոհերի վերաբերյալ։ Այդպես է հրամայվել ինձ։
Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Դրանք թող ուտեն սուրբ վայրում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերվող նվերների մեջ ամենասուրբն է։ Դա հավիտենական օրենք է»։
Թոնրում պատրաստվող ամեն մի զոհ, ինչպես նաև կասկարայի կամ տապակի մեջ պատրաստվող ամեն մի զոհ, թող պատկանի այն քահանային, որ կատարում է այդ կարգը,
Ահարոն քահանայի որդիների անուններն էին՝ Նադաբ, որ անդրանիկն էր, Աբիուդ, Եղիազար և Իթամար։