Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ղևտացի Հեմնայի որդի Կորեն, որ արևելյան կողմի դռան պահապանն էր, Աստծուն մատուցվող կամավոր ընծաների էր նշանակված, որպեսզի Տիրոջը բարձրացնելու ընծան ու ամենասուրբ բաները սահմաներ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:14
22 Խաչաձեւ Հղումներ  

Ասերի որդիները՝ Հեմնան, Հեուսան, Հեուլը, Բարիան և նրանց քույր Սարան։ Բարիայի որդիները՝ Քոբորը և Մեղքիելը։


Սրանց բաժին ընկավ դռների պահպանությունը. նրանք իրենց եղբայրների նման, ըստ իրենց առաջնորդների, պաշտոն ունեին՝ սպասավորելու Տիրոջ տանը։


Արևելյան դռան վիճակն ընկավ Սեմեիին ու նրա որդի Զաքարիային։ Խորհրդական Հովադի համար վիճակ գցեցին, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։


արևելյան կողմում՝ օրական վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ չորս, հարավային կողմում՝ ևս չորս, գանձատան մոտ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար,


Հեիելը, Ոզիասը, Նաթանը, Ասայելը, Հերիմովթը, Հովզաբադը, Ելիելը, Սամաքիան, Մաաթը, Բանեան ու նրա որդիներն օգնում էին Քոնենիային ու նրա եղբայր Սեմեիին, ինչպես հրամայել էր Եզեկիա արքան ու Տիրոջ տան ղեկավար Ազարիան։


Օդոմը, Բենիամինը, Հեսուն, Սեմեին, Ամարիան ու Սեքինիան հավատարմորեն օգնում էին նրան քահանաների քաղաքներում՝ իրենց դասերի համաձայն բաժիններ հատկացնելու իրենց եղբայրներին՝ թե՛ մեծերին և թե՛ փոքրերին,


Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։


Ողջակեզներ էին մատուցում նաև ամսագլուխներին, շաբաթ օրերին, Տերունական տարեկան բոլոր սուրբ տոներին և Տիրոջ առջև ակամա գործած բոլոր մեղքերի համար։


Նաև այն բոլոր հրեաները, որոնք պանդուխտ են Բաբելոնում՝ ժողովուրդ թե քահանաներ, որոնք արծաթ և ոսկի ունեն, թող իրենց հետ վերցնեն և տանեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը,


Ես հրամայեցի դրանք տալ Սեղղիմ քահանային, Սադովկ դպրին և ղևտացիներից Փադայիային. նրանց օգնում էր Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանը, որովհետև նրանք վստահելի էին մթերքները բաժանելու և իրենց եղբայրներին տալու գործում։


Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։


«Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու ողջ Իսրայելի ժողովրդի հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից մեկը կամ Իսրայելի որդիների մեջ բնակություն հաստատած եկվորներից մեկը ըստ իր ուխտի և կամ կամավոր՝ զոհ ցանկանա մատուցել Տիրոջը որպես ողջակեզ,


բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերվում են Տիրոջը շաբաթ օրերին, բացի ձեր ուխտի ընծաներից և ձեր մյուս կամավոր զոհաբերություններից, որոնք մատուցվում են Տիրոջը։


Իսկ ամեն մի նվեր, որ մարդ իր ունեցած ամեն ինչից տալիս է Տիրոջը՝ լինի դա մարդ թե անասուն կամ սեփական կալվածք, չի կարող վաճառվել կամ հետ գնվել։ Նման բոլոր նվիրաբերումները սրբություն սրբոց են և պատկանում են Տիրոջը։


Այս ամենը կմատուցեք Տիրոջը ձեր տոների ժամանակ՝ չհաշված ձեր ուխտածները, ձեր կամավոր նվերները, ձեր ողջակեզները, ձեր անարյուն զոհերը, ձեր հեղման ընծաները և փրկության զոհերը»։


Սակայն չհամարձակվես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինը, քո ուխտ արած ամեն ինչը, քո խոստացած նվերներն ու ձեռքի առաջին պտուղներն ուտել քո քաղաքներում։


Այնտե՛ղ կմատուցեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր առաջին բերքը, ձեր ուխտի, ձեր կամավոր և ձեր խոստովանության նվերները, նաև ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։


և կկատարես Շաբաթների տոնը՝ նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն. կբերեք ձեր կամավոր նվերները, համաձայն քեզ տրված Տիրոջ՝ քո Աստծու հրամանի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ