Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 և սովորեցնեք Իսրայելի որդիներին ողջ օրենքը, որ նրանց տվել է Տերը Մովսեսի ձեռքով»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 և Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ»։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 10:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Երկար ժամանակ Իսրայելը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցաներ, և առանց օրենքի,


Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց հետ ունենալով Տիրոջ օրենքների գիրքը։ Նրանք անցնում էին Հուդայի քաղաքներով և ուսուցանում ժողովրդին։


Եզեկիան գովասանքի խոսքեր ասաց բոլոր ղևտացիներին և մյուս իմաստուններին, որոնց ծանոթ էր Տիրոջ բարի հանճարը։ Յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը՝ փրկության զոհեր մատուցելով ու գոհաբանելով Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։


Եզրաս քահանան յոթերորդ ամսվա ամսամուտին Օրենքը բերեց ժողովի առջև, որտեղ հավաքված էին տղամարդիկ ու կանայք և բոլոր նրանք, որ ցանկանում էին լսել։


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


Եվ քահանաները չասացին. “Ո՞ւր է Տերը”։ Իմ օրենսգետներն ինձ չճանաչեցին, հովիվներն ամբարշտացան իմ դեմ, և մարգարեները Բահաղի անունով մարգարեություն արին ու անօգուտ բաների հետևից գնացին»։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։


Եվ կվարվես ըստ այն վճռի, որ կտրվի այն վայրում, որ ընտրելու է Տերը՝ քո Աստվածը։ Խստորեն հետևի՛ր, որ կատարես ճիշտ այնպես, ինչպես վճռել են։


Կկիրառես այն օրենքները և կարձակես այն վճիռները, որ նրանք կհաղորդեն քեզ։ Նրանց ասածից ո՛չ աջ կշեղվես, ո՛չ ձախ։


Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։


Քո իրավունքները կպատմեն Հակոբին, քո օրենքները՝ Իսրայելին։ Քո զոհասեղանի վրա նրանք մշտապես խունկ պիտի ծխեն քո արդար բարկությունը մեղմելու համար։


Եվ գիտեք, թե ի՛նչ պատվերներ տվեցինք ձեզ Տեր Հիսուսով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ