Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Թոնրում պատրաստվող ամեն մի զոհ, ինչպես նաև կասկարայի կամ տապակի մեջ պատրաստվող ամեն մի զոհ, թող պատկանի այն քահանային, որ կատարում է այդ կարգը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հացի ամեն ընծա, որ եփվում է թոնրի մեջ, և ամենը, որ պատրաստվում է տապակի մեջ կամ կասկարայի վրա, պատկանում է այն մատուցող քահանային։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 7:9
12 Խաչաձեւ Հղումներ  

Նա, որ աշակերտում է Աստծու խոսքին, թող իր բոլոր բարիքներից բաժին հանի իր ուսուցչին։


Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թե հանցանքի, ու Իսրայելի բոլոր նվերները նրանցն են լինելու։


Ահա սրանք են սուրբ ընծաներից ձեզ պատկանող բաները. նրանց բոլոր զանցանքների, նրանց բոլոր մեղսագործությունների համար ինձ նվիրաբերվող նրանց բոլոր նվերներից, նրանց բոլոր զոհերից քեզ և քո որդիներին բաժին պիտի հասնի։


Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։


Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։


Կա՞ մեկը, որ երբևէ սեփական ծախսով զինվորություն է անում։ Կա՞ մեկը, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Կա՞ մեկը, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։


Քահանան թող քավի նրա գործած մեղքերից յուրաքանչյուրը, և նրա մեղքը կներվի։ Մնացյալը թող պատկանի քահանային, ինչպես նաշիհի ընծան»։


Քահանային, որ ողջակեզի կարգ է կատարում, պատկանում է ողջակեզի մորթին։


իսկ ձիթայուղով հունցված ամեն մի զոհ, ինչպես նաև չհունցվածը, պատկանում է Ահարոնի որդիներից յուրաքանչյուրին հավասարապես։


իսկ մեղքի ու հանցանքի քավության համար ընծայաբերված արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ