Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։
«Ինչո՞ւ մեղքի զոհը չկերաք սուրբ վայրում։ Չէ՞ որ այն սրբությունների սրբություն է, որ տրվել էր ձեզ ուտելու, որպեսզի վերացնեք ժողովրդի մեղքերը և նրանց համար քավություն անեք Տիրոջ առաջ։
Մյուս գառը թող մորթի այն վայրում, որտեղ մորթում են ողջակեզն ու մեղքի զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Որովհետև մեղքի զոհը և հանցանքի զոհը նույն կերպ են արվում և պատկանում են քահանային և ամենասուրբ զոհ են։
բայց վարագույրին թող չմոտենա և զոհասեղանին թող չդիպչի, որովհետև արատավոր է և Աստծու սրբարանը նա չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։
Իսկ ամեն մի նվեր, որ մարդ իր ունեցած ամեն ինչից տալիս է Տիրոջը՝ լինի դա մարդ թե անասուն կամ սեփական կալվածք, չի կարող վաճառվել կամ հետ գնվել։ Նման բոլոր նվիրաբերումները սրբություն սրբոց են և պատկանում են Տիրոջը։
Սրբություններից այն ամենը, ինչ որ Իսրայելի որդիները Տիրոջն են տալիս որպես տուրք, քեզ եմ տալիս, քո զավակներին և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Դա հավիտենական օրենք թող լինի, որովհետև դա Տիրոջ առաջ անբեկանելի ուխտ է քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար»։