ՂԵՎՏԱԿԱՆ 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ13 Կերե՛ք այն սուրբ վայրում, թող օրենք լինի քեզ համար և օրենք քո որդիների համար՝ Տիրոջը մատուցված զոհերի վերաբերյալ։ Այդպես է հրամայվել ինձ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։ Տես գլուխը |
Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը,