Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 29:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 կվերցնես յուղով հունցված բաղարջ հացեր և բաղարջ կարկանդակներ ու յուղով օծված բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը յուղով հունցված նաշիհով կպատրաստես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ բաղարջ հաց, յուղով հունցված բաղարջ շոթեր և յուղով օծված բաղարջ բլիթներ. ցորենի ընտիր ալյուրով կպատրաստես դրանք։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 29:2
14 Խաչաձեւ Հղումներ  

մի զամբյուղ նաշիհի բաղարջ հաց, ձիթայուղով շաղված բլիթներ և յուղով հունցված բաղարջ հացիկներ, իրենց ընծաները և իրենց նվերները։


Մաքրե՛ք, դե՛ն նետեք հին խմորը, որպեսզի նոր ու անթթխմոր զանգված լինեք, ինչպիսին եք արդեն, քանի որ Քրիստոսը՝ մեր Զատկի գառը, մորթվեց։


Ապա քահանան թող վերցնի խոյի եփված թևը, զամբյուղից մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ և դնի ուխտավորի ձեռքերի մեջ, երբ նա ածիլած կլինի իր գլուխը։


Նվիրագործման զամբյուղից, որ դրված էր Տիրոջ առաջ, մի բաղարջ հաց վերցրեց, ինչպես նաև ձիթայուղով հունցված մի հաց, և դրեց ճարպի ու աջ թևի վրա։


«Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդիներին, նրանց հանդերձանքը ու օծության յուղը, մեղքերի քավության զվարակը, երկու խոյերն ու բաղարջ հացերի զամբյուղը


եթե գոհության համար է մատուցվում այն, ապա իբրև գոհության զոհ թող մատուցեն ձիթայուղով հունցված նաշիհից պատրաստված բաղարջ հաց, ձիթայուղով օծված բաղարջ կարկանդակ, ձիթայուղով շաղախված նաշիհ։


իսկ ձիթայուղով հունցված ամեն մի զոհ, ինչպես նաև չհունցվածը, պատկանում է Ահարոնի որդիներից յուրաքանչյուրին հավասարապես։


Վրան ձիթայո՛ւղ լցրու և կնդրո՛ւկ դիր։ Դա անարյուն ընծա է։


Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ,


Այդ գիշեր թող ուտեն միսը՝ կրակի վրա խորոված, բաղարջ հացով ու դառը խոտերով։


Կդնես մի զամբյուղի մեջ և զամբյուղով էլ կմատուցես դրանք, ինչպես նաև զվարակն ու երկու խոյերը։


«Այս է Ահարոնի ու նրա որդիների ընծան, որ իրենց օծվելու օրը պիտի մատուցեն Տիրոջը. ամենօրյա ընծա՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ. կեսը՝ առավոտյան, կեսը՝ երեկոյան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ