Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 6:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ահարոնն իրեն կին առավ Ամինադաբի դուստր՝ Նաասովնի քույր Եղիսաբեթին, որը նրան ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ահարոնն ամուսնացավ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քույր Եղիսաբեթի հետ, և սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 6:23
19 Խաչաձեւ Հղումներ  

Արևելյան կողմում նախ թող Հուդայի ցեղը բանակի իր զորքով, և Հուդայի որդիների իշխանը Ամինադաբի որդի Նաասովնը լինի։


Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։


Հռամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Հուդայի տան իշխան Նաասովնին։


Հուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասովնը,


Արամից ծնվեց Ամինադաբը. Ամինադաբից՝ Նաասովնը. Նաասովնից՝ Սաղմոնը.


Դու վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և ամբողջ ժողովրդի ներկայությամբ բարձրացրո՛ւ Հովր լեռը։


Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի յոթանասուն ծերերը բարձրացան


Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։


Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։


Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։


«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։


Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմահանաք, և ժողովրդի վրա բարկություն չիջնի։ Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը։


նրա վրայից հանեց նրա հագուստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։


Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ