ՀՌՈՒԹ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ու իր երկու հարսները վեր կացան, վերադարձան Մովաբի դաշտից, որովհետև լսել էին, որ Աստված այցի է եկել իր ժողովրդին՝ նրան հաց տալու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա իր երկու հարսների հետ վեր կացավ, որ Մովաբի երկրից վերադառնա, որովհետև Մովաբի երկրում լսել էր, որ Տերն այցելություն է արել իր ժողովրդին և հաց է տվել նրան։ |
Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,
Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր,
Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։
Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։
Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։
Սուտ և զուր խոսքը հեռո՛ւ տար ինձնից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ կշռի՛ր ինձ արժանին բավականությամբ։
Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,
Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,
Եվ Տերը պատասխան տվեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում. կգոհանաք դրանցով, և այլևս ձեզ չեմ հանձնի ազգերի նախատինքին։
Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։
ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։
և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։
Մաալոնը և Քելլոնը՝ երկուսն էլ մեռան այնտեղ, և կինը մնաց միայնակ՝ զրկված իր ամուսնուց և որդիներից։
Նա իր երկու հարսների հետ դուրս եկավ այն տեղից, որտեղ ապրում էր, և նրանք ճանապարհ ընկան՝ Հուդայի երկիր վերադառնալու համար։
Տերն այցելեց Աննային, սա հղիացավ ու ծնեց ևս երեք տղա ու երեք աղջիկ։ Մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։