5 Բարի մարդը ողորմում և փոխ է տալիս, Իր գործերը վարում ուղղամտությամբ.
5 Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Իր անվան համար փրկեց նրանց, Որպեսզի ճանաչեն զորությունը նրա։
Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց. Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։
Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։
Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։
նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։
ողորմություն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը.
որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։