Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 55:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 55:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Իմ խոսքը թող ընդունվի անձրևի նման, և պատգամները թող իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ,


Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրև պիտի լինի, քո հողի հացն ու բերքը առատ ու հուռթի պիտի լինեն, և այն օրը քո հոտերը պարարտ ու ընդարձակ վայրում պիտի արածեն։


Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։


Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ և քաղե՛ք կենաց պտուղ. լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը, փնտրե՛ք Տիրոջը, մինչև արդարության պտուղները գան ձեզ։


Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը, այնպես էլ Տերն է ծագեցնելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։


Նրանք իշխանություն ունեն փակելու երկինքը, որպեսզի իրենց մարգարեության օրերին անձրև չտեղա. իշխանություն ունեն և ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու, ինչպես նաև հարվածելու երկրին բոլոր հարվածներով, քանի անգամ որ կամենան։


Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։


Դավիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխան տվեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կեիլա, քանի որ ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»։


Քեզ կնշանեմ ինձ հետ հավիտյան, քեզ կնշանեմ ինձ հետ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ