Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍՈՓՈՆԻԱ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։

Տես գլուխը Պատճենել




ՍՈՓՈՆԻԱ 2:7
42 Խաչաձեւ Հղումներ  

Կամաչեն և՛ այն ժամանակ, երբ ձեզ բարիք անեմ, և՛ այն ժամանակ, երբ ձեզ ընդունեմ, որովհետև ձեզ անվանի և պանծալի կդարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ես ձեր գերությունը ձեր առաջ դարձնեմ»,- ասում է Տերը։


Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։


Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։


«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։


կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։


Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,


Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, սեփելացիները՝ այլազգիներին, և կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, Բենիամինին և գաղաադացուն։


Պիտի վերադարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերյալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մեջ։


Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,


Ներկա ժամանակում նույնպես մնացորդ կա շնորհի ընտրությամբ։


Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։


Ապա Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ ու ասաց. «Վե՛ր կաց և դեպի հարավ գնա՛ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա» (այդ մասում արդեն անապատն է)։


Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։


Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։


Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն և կնքեն և վկաներ կարգեն Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում և Նագեբի քաղաքներում, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։


Այսպես է ասում Տերը. «Ցնծացե՛ք Հակոբի համար, ուրա՛խ եղեք և կանչե՛ք ազգերի մեջ գլխավորներին, իմա՛ց տվեք, օրհնեցե՛ք ու ասե՛ք. “Տերը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայելի մնացորդներին”։


Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։


«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։


Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։


Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Աղոթք Դավթի Տե՛ր, խոնարհի՛ր ականջդ և լսի՛ր ինձ, Որովհետև աղքատ և անտուն եմ ես։


Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։


«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն, Հեսուին՝ Հովսեդեկ քահանայապետի որդուն, և ժողովրդի բոլոր մնացորդներին.


Եվ Զորաբաբելը՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկ քահանայապետի որդին, և ժողովրդի բոլոր մնացորդները լսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը և Անգեոս մարգարեի պատգամները, ինչպես որ Տերը՝ իրենց Աստվածը, նրան ուղարկեց իրենց մոտ. և ժողովուրդը վախեցավ Տիրոջ հայացքից։


Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։


Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։


Նա ու իր երկու հարսները վեր կացան, վերադարձան Մովաբի դաշտից, որովհետև լսել էին, որ Աստված այցի է եկել իր ժողովրդին՝ նրան հաց տալու։


Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, Կամ իմ ճանապարհներով ընթանար Իսրայելը,


Այն ժամանակ մի անցուղի պիտի բացվի Ասորեստանում պահպանված իմ ժողովրդի համար, ինչպես այն ճանապարհը, երբ իսրայելացիները հեռանում էին եգիպտացիների երկրից։


Պիտի լքեն այդ քաղաքի հարստությունը և ցանկալի տները, քո ավանները հավիտենապես քարանձավների պիտի վերածվեն, վայրի էշերը պիտի զվարճանան այնտեղ, և հոտերը պիտի արածեն,


Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մարդ ու անասունից զուրկ այդ ավերակ վայրում և դրա բոլոր քաղաքներում դարձյալ պիտի լինեն հովվական իջևաններ ու ոչխարների հոտերի մակաղատեղիներ։


Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանա, ինչպես և Ենակի որդիների մնացորդները։ Մինչև ե՞րբ պիտի կոտորես,


Հուդան սկսեց այգեկութը, երբ ես դարձրի իմ ժողովրդի գերությունը»։


Իսրայելի մնացորդները. ո՛չ անիրավություն կանեն, ո՛չ սնոտի բաներ կխոսեն, ո՛չ էլ նրանց բերանում նենգավոր լեզու կգտնվի, որովհետև նրանք կարածեն և կմակաղեն, և չի լինի մեկը, որ վախեցնի նրանց»։


Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ