Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։
Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։
Նրանց ասացի. «Դուք տեսնում եք այն չարիքը, որի մեջ ենք այժմ, և թե ինչպես Երուսաղեմն անապատ է, իսկ նրա դարպասները՝ հրկիզված։ Եկեք շինե՛նք Երուսաղեմի պարիսպները և դուրս գանք նախատինքից»։
և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։
Այն օրվանից կեսը կարգված էր գործի, իսկ մյուս կեսը զինված էր թշնամու դեմ՝ գեղարդը, ասպարը և աղեղը իրենց ձեռքին, ամեն մեկը պատրաստ կանգնած էր իր եղբոր հետևում,
դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։
Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։