Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 21:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Զարմանում եք՝ նայելով վրաս, ձեռքներդ ծնոտներիդ դրած։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ինձ նայե՛ք ու ապշեցե՛ք. ձեռքներդ բերանների՛դ դրեք։

Տես գլուխը



ՀՈԲ 21:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Երանի լռեք. այդ ժամանակ գուցե ձեզ իմաստունի տեղ դնեն։


Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրա. արդարը հիմա վեր է կենալու անիրավի դեմ։


Նրան հեռվից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. յուրաքանչյուրն իր պատմուճանը պատառոտեց և հող ցանեց իր գլխին։


Ընդհատում էին իրենց խոսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։


«Էլ ինչո՞ւ դեռ դատվել՝ կշտամբված ու հանդիմանված. Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ։


Կամքդ կատարել ուզեցի, Աստվա՛ծ իմ, Եվ օրենքներդ՝ իմ ներսում։


Եթե անձդ հաճույքի մատնես և ձեռքդ կռվով երկարես, պիտի անարգվես։


այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։


Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։


Հեթանոսները կտեսնեն ու կամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքները կդնեն իրենց բերաններին, և նրանց ականջները կխլանան։


Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։


Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանի՛դ դիր, ե՛կ մեզ հետ և մեզ համար հայր ու քահանա՛ եղիր. քեզ համար ավելի լավ է միայն մե՞կ մարդու տան քահանա լինել, թե՞ Իսրայելի մի ողջ ցեղի»։