Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։
«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս, Գոնե արտասուքներս անպատասխան մի՛ թող։ Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական ու անցավոր, Ինչպես իմ բոլոր հայրերը։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։