Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նրան հեռվից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. յուրաքանչյուրն իր պատմուճանը պատառոտեց և հող ցանեց իր գլխին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինք նայելով, հող ցանեց գլխին։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 2:12
17 Խաչաձեւ Հղումներ  

և բարձրաձայն սգալու են քեզ վրա և փոխելով իրենց ձայները՝ դառնապես ողբալու են, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մեջ են թավալվելու,


Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։


Նույն ամսի քսանչորսին Իսրայելի որդիները հավաքվեցին, սկսեցին պահք պահել, քուրձ հագան և մոխիր ցանեցին իրենց գլուխներին։


Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.


Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։


Եվ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, բարձր ձայնով գուժելով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով ծովում նավ ունեցող ամեն մարդ հարստանում էր՝ շնորհիվ քո ճոխության, ինչպե՞ս անարգվեցիր մեկ ժամում։


արհամարհեցին ինձ մերձավորներս, իսկ ծանոթներս անունս են մոռացել։


Երբ նա խոսքը վերջացրեց, ահա եկան արքայի որդիները և իրենց ձայնը բարձրացնելով՝ լաց եղան։ Արքան էլ, իր բոլոր ծառաների հետ հեկեկալով, լաց եղավ։


Դավիթը և իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց մեջ լալու ուժ այլևս չմնաց։


Պատգամավորները եկան Գաբաա, Սավուղի մոտ և այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին։ Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։


Երբ Տիրոջ հրեշտակն այս խոսքերն ասաց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։


Երբ Եսավը լսեց Իսահակի՝ իր հոր խոսքերը, բարձր և շատ դառնացած ձայնով աղաղակեց ու ասաց. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։


Այդ օրը համինացի մի մարդ բանակատեղիից վազելով եկավ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները և գլխին հող լցրել։


Երբ ես լսեցի այս խոսքերը, պատռեցի իմ հագուստները, փետեցի իմ մազերն ու մորուքը և նստեցի սգավոր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ