4 Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. և ինչո՞ւ չպետք է բարկանամ։
4 Ես որ կամ, իմ գանգատը մի՞թե մարդու դեմ է, և հոգիս ինչո՞ւ չնեղվի։
Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկե՛ք»։
Սաղմոս Դավթի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Եվ իմ ողջ ոսկորները՝ նրա սուրբ անունը.
Ի՞նչ զորություն ունեմ, որ իմ կյանքը տևի. ի՞նչ ժամանակ ունեմ, որ իմ հոգին հարատևի։
Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմության և իմ տխրության պատճառով եմ կանգնել մինչև այժմ»։
Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք չլսեցին նրան կարճամտության և տաժանելի աշխատանքի պատճառով։
որ կրկին փնտրում ես հանցանքներս ու քննում մեղքերս։