5 Երանի լռեք. այդ ժամանակ գուցե ձեզ իմաստունի տեղ դնեն։
5 Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։
Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։
Լռե՛ք, որ ես էլ խոսեմ, և անդորր գտնեմ իմ տանջվելուց։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Ինչպես որ ասվում է՝ «Ուխտ ես արել Աստծուն, ուրեմն մի՛ դանդաղիր այն կատարելու», քանզի անզգամները բարի կամեցողություն չունեն։ Ուրեմն եթե ուխտ անես, կատարի՛ր այն,
Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։
Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։
«Մինչև ե՞րբ պիտի տանջեք իմ հոգին, խոսքերով ընկճեք ինձ։
«Մինչև ե՞րբ դադար չես առնելու. հանդարտվի՛ր, որ մենք էլ խոսենք։
Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խոսքերի, կամ մեկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։
Շատ մի՛ շաղակրատիր, որովհետև մեկը չկա, որ քեզ պատասխան տա։
Լսե՛ք իմ բերանի փաստարկները և ակա՛նջ դրեք շրթունքներիս դատաստանին։
Զարմանում եք՝ նայելով վրաս, ձեռքներդ ծնոտներիդ դրած։
Համբերեցին ու չխոսեցին, որովհետև մնացին առանց պատասխանի։