Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանի՛դ դիր, ե՛կ մեզ հետ և մեզ համար հայր ու քահանա՛ եղիր. քեզ համար ավելի լավ է միայն մե՞կ մարդու տան քահանա լինել, թե՞ Իսրայելի մի ողջ ցեղի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Նրանք ասացին նրան. «Լո՛ւռ մնա, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր և ե՛կ մեզ հետ. և հայր ու քահանա՛ եղիր մեզ համար. մի՞թե քեզ համար լավ է քահանա լինել մեկ մարդու տանը, թե՞ Իսրայելում լինել մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանան»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:19
12 Խաչաձեւ Հղումներ  

Ընդհատում էին իրենց խոսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։


Զարմանում եք՝ նայելով վրաս, ձեռքներդ ծնոտներիդ դրած։


Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։


Հեթանոսները կտեսնեն ու կամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքները կդնեն իրենց բերաններին, և նրանց ականջները կխլանան։


Եթե անձդ հաճույքի մատնես և ձեռքդ կռվով երկարես, պիտի անարգվես։


Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է։


Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։


Երբ Իսրայելի արքան տեսավ նրանց, ասաց Եղիսեեին. «Սպանե՞մ սրանց, հա՛յր իմ»։


Երբ նրանք Միքայի տունը մտան և վերցրին քանդակածը, եփուդը, թերափը և ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։


Քահանայի սիրտը զվարթացավ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակված ու ձուլածո կուռքը և մտավ զորքի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ