Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 21:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ինձ նայե՛ք ու ապշեցե՛ք. ձեռքներդ բերանների՛դ դրեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Զարմանում եք՝ նայելով վրաս, ձեռքներդ ծնոտներիդ դրած։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 21:5
13 Խաչաձեւ Հղումներ  

«Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։


Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում.


Նրանք ասացին նրան. «Լո՛ւռ մնա, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր և ե՛կ մեզ հետ. և հայր ու քահանա՛ եղիր մեզ համար. մի՞թե քեզ համար լավ է քահանա լինել մեկ մարդու տանը, թե՞ Իսրայելում լինել մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանան»։


Եթե ինքդ քեզ բարձրացնելով ապուշություն արեցիր կամ եթե մի չար բան մտադրեցիր, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր,


«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։


Ազգերը պիտի տեսնեն ու ամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքը բերանին պիտի դնեն, նրանց ականջները պիտի խլանան։


Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։


Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել։


Արդարները դրանից ցնցվեցին, և անմեղը անաստվածի դեմ գրգռվեց։


Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինք նայելով, հող ցանեց գլխին։


Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։


այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի։ Թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա պատճառով, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և ինչի մասին չեն լսել, նրանք կհասկանան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ