Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։
ԹՎԵՐ 22:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ երեք անգամ հարվածեցիր քո էշին։ Ես ահա քեզ խանգարելու ելա, որովհետև քո ճանապարհն ուղիղ չէ իմ առջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ես ահա դուրս եկա քո դեմ կանգնելու համար, որովհետև այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջ։ |
Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։
Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։
Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։
Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։
Գիշերն Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վե՛ր կաց, գնա՛ նրանց հետ, բայց կանես այն, ինչ ես կասեմ քեզ»։
Աստված խիստ բարկացավ, որ նա գնում է։ Աստծու հրեշտակը եկավ, կանգնեց նրա առաջ որպես հակառակորդ։ Բաղաամը նստել էր իր էշի վրա, և նրա հետ էին իր երկու ծառաները։
Աստված բացեց էշի բերանը, և սա ասաց Բաղաամին. «Ի՞նչ եմ քեզ արել, որ այս երրորդ անգամ է՝ հարվածում ես ինձ»։
Էշդ ինձ տեսավ ու երեք անգամ մի կողմ քաշվեց, և եթե ինձնից չխուսափեր, հիմա ես քեզ սպանած կլինեի, իսկ դրան կենդանի կթողնեի»։
Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛ւյշ եղիր և խոսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։
ու ասաց. «Դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարելու։
Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,