Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Աստված խիստ բարկացավ, որ նա գնում է։ Աստծու հրեշտակը եկավ, կանգնեց նրա առաջ որպես հակառակորդ։ Բաղաամը նստել էր իր էշի վրա, և նրա հետ էին իր երկու ծառաները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 22:22
11 Խաչաձեւ Հղումներ  

Հեուն ասաց. «Բահաղի համար սրբազան զոհաբերությո՛ւն պատրաստեք»։ Այդ բանը հաղորդեցին բոլորին։


«Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առջևից՝ քեզ ճանապարհին պահպանելու ու այն երկիրը տանելու, որ պատրաստեցի քեզ համար։


Եվ եղավ, որ ճանապարհին՝ իջևանատանը, նրան հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։


Նրա գիրկը մտավ իբրև թշնամի, իր աջը հաստատեց նրա վրա և սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկությունը կրակի պես թափեց նրա վրա։


Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։


Երբ էշը տեսավ, որ Աստծու հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին փակել է ճանապարհը, մի կողմ քաշվեց ճանապարհից և գնում էր դաշտի միջով։ Բաղաամը գավազանով հարվածեց էշին, որպեսզի նրան ուղղի դեպի ճանապարհը։


Աստծու հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ երեք անգամ հարվածեցիր քո էշին։ Ես ահա քեզ խանգարելու ելա, որովհետև քո ճանապարհն ուղիղ չէ իմ առջև։


Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛ւյշ եղիր և խոսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ