Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 22:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Աստված բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրա։ Նա, երեսնիվայր ընկնելով, երկրպագեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Այն ժամանակ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ Տիրոջ հրեշտակին՝ ճանապարհին կանգնած, մերկ սուրը իր ձեռքին։ Նա երեսնիվայր գետին ընկավ և երկրպագեց։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 22:31
14 Խաչաձեւ Հղումներ  

Աստված բացեց նրա աչքերը, և տեսավ կենդանի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց մանկանը։


Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։


Հասի՛ր, Տե՛ր, որպեսզի մարդը չտիրի, Թող հեթանոսները դատվեն քո առաջ։


Մովսեսը, իսկույն խոնարհվելով, երկրպագություն արեց


Էշն ասաց Բաղաամին. «Ես այն էշը չե՞մ, որի վրա դու հեծել ես քո մանկության օրից մինչև այսօր։ Ես երբևէ ծուլացե՞լ եմ ու քեզ այսպես արել»։ Նա պատասխանեց՝ ո՛չ։


որ լսել է Աստծու պատգամները և հմուտ է Բարձրյալի գիտությանը, քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։


խոսում է ճշմարտատես այրը, որ քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։


Բայց նրանց աչքերը փակ էին՝ նրան չճանաչելու աստիճան։


Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։


Երբ Հիսուսն ասաց՝ «Ես եմ», հետ-հետ գնացին ու ընկան գետնին։


որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։


Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։


Նա ասաց. «Ես Տիրոջ զորքի զորավարն եմ և նոր եկա»։ Հեսուն երեսնիվայր գետնին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Տե՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ